25.11.2024
Թրամփը ուղերձ է հղել Ալիևին՝ անդրադառնալով նաև ԼՂ հակամարտությանը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ

Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Երևանում գտնվող ՌԴ Պետական Դումայի պատգամավորների պատվիրակության հետ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը: 


Նրա խոսքով, իրենք բաց են նման հանդիպումների համար: Սակայն ժամկետների մասով նա ոչ մի հստակություն չհայտնեց, քանի որ այս պահին Փաշինյանը ավտոերթով ուղևորվում է Գյումրի, որտեղ ժամը 18.00-ին պետք է մեկնարկի հանրահավաք.  


«Մենք պատրաստ ենք հանդիպել: Մեր ռուս գործընկերները մեզ հետ դեռ չեն կապվել հանդիպման հարցով: Եթե նման ցանկություն լինի, ապա մենք պատրաստ ենք հանդիպել թե՛ այսօր, թե՛ վաղը»,- փոխանցեց նա:


Աելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուսաստանցի պատգամավորների խումբ է ժամանել Երևան: Համաձայն ռուսական ԶԼՄ-ների, նրանք արդեն հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:


«Մենք հանդիպել ենք ԱԺ նախագահի հետ: Եվ քննարկել ենք, առաջին հերթին այն, որ պատգամավորներս այս այցելությունը նախաձեռնեցինք, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին, հանդիպենք ԱԺ խմբակցությունների հետ: Մեր այցի դրդապատճառները, կարծում եմ, ավելի քան ակնհայտ են» ,- ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: