25.11.2024
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ
prev Նախորդ նորություն

Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք հաճույքով կհանդիպենք նրա հետ. Զատուլին

Երեւանում այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները պատրաստ են հանդիպել Հայաստանում բողոքի ցույցի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:


«Խնդրում ենք մեզ համար հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաեւ մյուս բոլոր խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք հաճույքով կհանդիպենք նրա հետ: Որքանով մեզ հայտնի է, այսօր նա Երեւանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպել»,- ասել է Զատուլինը: 


Ավելի վաղ VERELQ-ը զրուցել է ՔՊ կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանի հետ, որը նշել է, որ իրենք պատրաստ են հանդիպման: