22.05.2025
Սուրեն Կարայանը Մոսկվայում քննարկել է SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծումը
24.01.2017
Սուրեն Կարայանը Մոսկվայում քննարկել է SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծումը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ, որի հետ քննարկել է գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։ Նախարարը նշել է, որ կցանկանար քննարկեին նաև հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է լինելու ներմուծման փոխարինումը և համատեղ արտահանման զարգացումը: Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են, որ ներկայումս ՌԴ արդյունաբերության նախարարության շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների և գյուղտեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձևավորվում է արտադրողների անվանացանկ, ինչպես նաև քննարկում են տվյալ ծրագրի աջակցության ֆինանսական աղբյուրները։ «Комбайновый завод Ростсельмаш» ՍՊԸ-ն պատրաստ է առաջարկել առավել արդյունավետ և նպաստավոր լուծումներ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների բոլոր խմբերի համար։ Բացի այդ, ներկայումս իրականացնում է միջոցառումների շարք «Гражданские самолеты Сухого» և «Согласие» ԲԲԸ-ների հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ սկսելու հայկական ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ օգտագործելով SSJ 100 ինքնաթիռներ։ Արդեն իսկ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը: Երկու երկրների վարչապետների հանդիպման շրջանակներում նախատեսվում է ստորագրվել հուշագիր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՌԴ արդյունաբերության նախարարության միջև։