Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը արդեն 2017 թվականին կարող են սկսել համագործակցություն «նավթ ապրանքի փոխարեն» պայմանագրով, հայտնում է TASS-ը:«Այո, ներկայումս փոփոխություններ են մտցված պայմանագրում, որոնք ճշտել են առանձին պահեր: Ներկայումս տեղի են ունենում ներպետական համակարգման ընթացակարգեր: Ես համարում եմ, այս տարի համագործակցություն սկսելու համար մենք ունենք բոլոր հնարավորությունները»,- ասել է Նովակը: