26.11.2024
ՀՀ-ում ՌԴ ռազակայանի հրետանավորները «Գրադ»-ի կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդին
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանին կոչ է արել չեղարկել «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Ժնևում բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Թբիլիսիին կոչ է արել չեղարկել «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը։ «Նովոստի-Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը։

«Ի հեճուկս մարտի 9-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հուսադրող հայտարարության Ժնևի բանակցություններում առաջընթաց գրանցելու մասին՝ Թբիլիսին հանդիպումը քարոզչական ակցիայի վերածեց։ Իր ելույթը կառուցելով «ռուսական բռնազավթման» ծեծված դրույթի հիման վրա, վրացական կողմը կրկին փորձեց Ռուսաստանի վրա գցել Սուխումիի և Ցխինվալիի հետ հարաբերությունները կարգավորելու սեփական անկարողության պատասխանատվությունը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Մոսկվայում նաև կարծում են, որ Վրաստանը լրջորեն պետք է մտածի հարևանների հետ վստահելի հարաբերություններ ունենալուն մասին։