26.11.2024
ԵԱՏՄ-ն ձեւավորում է ընդհանուր ֆինանսական շուկա. Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ՌԴ ռազակայանի հրետանավորները «Գրադ»-ի կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանման զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում մարտական հրաձգության անցկացման ընթացքում «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով ոչնչացրել են պայմանական հակառակորդին:


Ինչպես տեղեկացնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, «Գրադ» համակարգի հաշվարկները հրաձգություն են իրականացրել նախապատրաստված ու չնախապատրաստված կրակային դիրքերից, ինչպես նաեւ մարտական վիճակի բերվելու ընթացքում: Հրետանավորները, հետախուզման անօդաչու թռչող համալիրների մոնիթորինգային հաշվարկների հետ փոխգործակցությամբ, որոնք իրական ժամանակի ռեժիմում թիրախների վերաբերյալ տվյալներ Էին հաղորդում հրետանու կառավարման կետերին, ռեակտիվ արկերով հատ-հատ եւ համազարկային հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի քողարկված ու չքողարկված կենդանի ուժին, չզրահապատված տեխնիկային ու զրահափոխադրիչներին:


Ռուսական ռեակտիվ հրետանու մարտական հրաձգություններին մասնակցել են շուրջ 200 զինծառայողներ եւ մոտավորապես 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր: