Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը գնդակահարել է 44-ամյա հայ տղամարդու: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն: Նշվում է, որ տղամարդու ուղղությամբ կրակել են առավոտյան ժամը 08:30-ին, երբ նա դուրս էր գալիս մեքենայից: Քիլերը մի քանի կրակոց է իրականացրել: Իրավապահները նշում են, որ հանցագործության բնույթը թույլ է տալիս խոսել պատվիրված սպանության մասին: Հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, օրերս Մոսկվայի կենտրոնում սպանվել էր 46-ամյա գործարար Արսեն Փափազյանը: