27.11.2024
Բաքվի հերթական ռասիստական քայլը. Էստոնիայի քաղաքացուն արտաքսել են հայկական ծագման համար
prev Նախորդ նորություն

Նախկին դեսպան. Թեհրանն ու Բաքուն կառուցում են ռազմավարական կապեր

Բաքուն ու Թեհրանը զարգացնում են ռազմավարական կապերը։ Այդ մասին հայտարարել է Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակ Այինը։

Անդրադառնալով Հասան Ռոհանիի այսօրվա այցին Բաքու նա նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Ալիևի ու Ռոհանիի միջև անցկացվել է ավելի քան տաս հանդիպում։ Ըստ նրա, Իրանը չի տեսնում որևէ խոչընդոտ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման համար։

Նրա խոսքով, Կասպից ծովի կարգավիճակի, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի, թմրանյութերի դեմ պայքարը լինելու են քննարկման առարկա։

Նախկին դեսպանը հավելել է, որ Ադրբեջանն ու Իրանը կարող են համագործակցել ավտոմոբիլային, երկաթգծային, ծովային տրանսպորտի, նավթագազային ոլորտում, ինչպես նաև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման։