Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Դրանց թվում են՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հանրաքվեի մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասը չեղյալ ճանաչելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Նորմատիվ իրավական ակտերի մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Պաշտոնական վիճակագրության մասին, «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: