25.11.2024
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
prev Նախորդ նորություն

Չենք աջակցում ՀՀ-ում զինված խմբերին, որ փորձում են տապալել ընտրված իշխանություններին. Միլս

ԱՄՆ-ն չի աջակցում ՀՀ-ում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Այս մասին Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, գրում է Aysor.am-ը:


Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսիք են «Սասնա ծռերը»:


Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին, ասել է ԱՄՆ դեսպանը 


Նա նշում է, որ խոսքը հատկապես այնպիսի խմբերի մաիսն է, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից: «Մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար:


Անցած տարի «Սասնա Ծռերի» անդամների գործողությունների հետևանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում: Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և երբեք չի կարող հանդուրժվել:


Ուստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ, արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար», - ասված է ԱՄՆ դեսպանի պատասխանի մեջ: