Ստամբուլի Աթաթոուրքի անվան միջազգային օդանավակայանում որոտատած պայթյունների հետեւանքով ավելի քան տաս մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, պայթյուններ են իրականացվել Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում: Տուժածներին տեղափոխում են հիվանդանոց: Ենթադրվում է, որ պայթյունները թնդացել են օդանավակայանի ավտոմոբիլային կայանատեղիի տարածքում: Ներկայում օդանավակայանի շենքը շուրջկալի մեջ է առնված: Ինչպես գրում է Reuters-ը, թուրքական հեռուստաընկերությունները տեղեկություններ ունեն, որ պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Ընդհանուր առմամբ՝ Reuters-ը հայտնում է երկու պայթյունների մասին: Այլ ԶԼՄ-ներ գրում են, որ տուժածների թիվը հասնում է 40-ի: