25.11.2024
Reuters. ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ նոր շրջափակումների գործադրման հարցը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրան–ՌԴ–Թուրքիա ֆորմատով գագաթաժողովը կարևոր է Սիրիայի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Անկարայում կայանալիք եռակողմ գագաթաժողովը։

Փորձագետ Յուրի Պոչտան հայտարարել է, որ Իրանի, ՌԴ–ի ու Թուրքիայի առաջնորդների մասնակցությամբ գագաթաժողովը շատ կարևոր է Սիրիայի համար։

Նա նշել է, որ այս պահին Սիրիայում իրավիճակը բարդ է` երեք երկրներն ունեն իրենց շահերը։ Պետք է հաշվի առնել նաև ԱՄՆ–ի ակտիվությունը, որը հակասություններ ունի Իրանի հետ ու քննադատաբար է մոտենում Թուրքիային։

Յուրի Պոչտան կարծիք է հայտնել, որ գագաթաժողովին մթնոլորտը լինելու է թեժ, կողմերը փորձելու են առաջ տանել իրենց շահերը սիրիական հարցում ու պահպանել իրենց անկախությունը համաշխարհային քաղաքականությունում։