25.11.2024
Քաղաքագետ. Քրդերը պատրաստ են կոշտ միջոցների
prev Նախորդ նորություն

Reuters. ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ նոր շրջափակումների գործադրման հարցը

«Reuters» լրատվական գործակալությունը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների, տեղեկացրել է ԻԻՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ գործադրելու ուղղությամբ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ջանքի մասին:

Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան ԵՄ-ին առաջարկել են հրթիռային ծրագրերի ու տարածաշրջանային գործունեության պատճառով նոր շրջափակումներ գործադրել ԻԻՀ-ի դեմ:

Նոր շրջափակումների գործադման համար անհրաժեշտ է ԵՄ 28 անդամների կողմ ձայնը: Համաձայն այս հաղորդման, ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը գումարված նիստում քննարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցների գործադրման հարցը:

Ըստ երևույթի, Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի նկատի ունեցած շրջափակումները թիրախ են դարձնելու այսպես կոչված Իրանի միջուկային ծրագրում ու տարածաշրջանային գործունեության մեջ դերակատար անձանց:

«Reuters»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ում մնալու համար ԱՄՆ-ին համոզելու համար, ԵՄ-ն հավանաբար նոր պատժամիջոցներ կվավերացնի Իրանի հրթիռային ծրագրի ու տարածաշրջանային գործունեության դեմ: Դա ի տես այն բանի, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին անցած երկուշաբթի օրը Բրյուսելում այդ միության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստից հետո ասաց, որ Իրանի դեմ պատժամիջոցների որևէ նախագիծ չի քննարկվում: