Արցախում տեղի ունեցած պատահարը կապ չունի ՊԲ հետ, տուժածները HALO Trast աշխատակիցներն են
Արցախում այսօր տեղի ունեցած միջադեպը կապ չունի Պաշտպանության բանակի հետ: Այս մասին հայտնեց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կա 3 զոհ և վիրավորներ։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ տեղեկացրեց, որ ականի պայթյունի հետեւանքով զոհվածները HALO Trast միջազգային՝ բրիտանական, հոլանդական կազմակերպության աշխատակիցներն են:
Նրա խոսքով, միջազգային այս կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է ականազերծման աշխատանքներով: Այդ աշխատանքներն իրականացնող խումբը պայթել է ադրբեջանական ականներից:
Բաբայանը տեղեկացրել է նաև, որ բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի երկու վիրավորների վիճակը բարելավվի:
«HALO Trust» միջազգային կազմակերպությունը մի քանի տարի է ինչ զբաղվում է ականազերծման աշխատանքներով: