ՌԴ-ն $100 մլն վարկի դիմաց զենքը ՀՀ-ին կսկսի տրամադրել արդեն 2018 թվականին. Դրոժժով
Հայաստանին տրամադրված 100 մլն դոլար վարկի դիմաց Ռուսաստանը հանրապետությանը կսկսի զենք տրամադրել արդեն 2018 թվականից: Այս մասին ArmHiTec ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:
Նրա խոսքով, դա նախատեսված է անել 2018 թվականին:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ-ում վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրամադրվող ﬕնչև 100 ﬕլիոն դոլարի պետական արտահանման վարկը առանձնահատուկ է նրանով, որ հնարավորություն կտա Հայաստանին ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական նշանակության որակյալ արտադրանք, սպառազինություն և ռազմական տեխնիկա այն գնով, որը նախատեսված է ՌԴ ազգային զինված ուժերի համար: