25.11.2024
ՌԴ-ն $100 մլն վարկի դիմաց զենքը ՀՀ-ին կսկսի տրամադրել արդեն 2018 թվականին. Դրոժժով
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը սեփականաշնորհում է կառավարական անռանձնատունը

ՀՀ կառավարությունը բնակարան կնվիրի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:


Նախագծի որոշման մեջ գրված է` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։


Նշենք, որ համաձայն 2016 թվականի Սերժ Սարգսյանի եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրի, 2016 թվականի հարկային տարվա սկզբում Սարգսյանն ունեցել է 14 միլիոն 700 հազար դրամ, որը տարվա ավարտին աճել է՝ դառնալով 21 միլիոն 100 հազար դրամ: Սերժ Սարգսյանի եկամուտները գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից եւ տրված փոխառության դիմաց ստացած տոկոսներից եւ այլ հատկացումներից: Սարգսյանի ընդհանուր եկամուտը 2016 թվականին կազմել է 27 միլիոն 948 հազար դրամ, որից աշխատավարձը 11 եւ 2 միլիոն դրամներ, իսկ փոխառության դիմաց ստացած տոկոսները՝ 14 միլիոն դրամ:


Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, հայտարարգրել է 15 միլիոն դրամ, որը 2016 թվականի հարկային տարվա ավարտին դարձել է մոտ 18 միլիոն դրամ (17 միլիոն 950 հազար դրամ): Ռիտա Սարգսյանը, Սերժ Սարգսյանի նման, տրված փոխառությունից եկամուտ է ստացել: Նրա միակ եկամուտի աղբյուր փոխառությունից ստացվող տոկոսները 2016 թվականին կազմել են 12 միլիոն 467 հազար դրամ: Ռիտա Սարգսյանի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից էլ պարզում ենք, որ նրա փոխառության մայր գումարը կազմում է 95 միլիոն դրամ: