21.04.2025
Գեներալ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հորդորով զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Նոր վարկով ձեռք է բերվելու ռուսական սպառազինություն ՌԴ ԶՈՒ համար նախատեսված գներով. ՊՆ

Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրամադրվող ﬕնչև 100 ﬕլիոն դոլարի պետական արտահանման վարկը առանձնահատուկ է նրանով, որ հնարավորություն կտա Հայաստանին ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական նշանակության որակյալ արտադրանք, սպառազինություն և ռազմական տեխնիկա այն գնով, որը նախատեսված է ՌԴ ազգային զինված ուժերի համար: Այս մասին ԱԺ-ում վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:


Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահին նախաստորագրվել է երեք համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 100 մլն դոլարը: Բայց ռազմական նշանակության արտադրանքն ամբողջովին նոր է ու զգալիորեն կամրապնդի Հայաստանի զինված ուժերը:


Նշվեց նաև, որ վարկի փաստացի օգտագործված գումարը մարվելու է 5 տարվա ընթացում՝ սկսած 2023 թվականից: Այն տրամադրվում է 3 տոկոս տոկոսադրույքով:

Հայաստանը աղքատության ճիրաններում. ամենից շատ տուժում են երեխաները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար