21.04.2025
Հունվարից Հայաստանում էական թանկացումներ պետք չէ սպասել. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Գեներալ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հորդորով զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն իմ հորդորով աշխատանքի ազատման զեկուցագիր է գրել: Այս մասին Բաղրամյան Պողոտայում Մարշալ Բաղրամյանին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասած ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:


Հարցին, թե որն է եղել զեկուցագիրը գրելու պատճառը, նախարարն ասաց, որ իր աշխատանքային պարտականություններում թերանալը: «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, ծառայության անհամատեղելիություն», - ասաց նախարարն ու հավելեց, որ վերջնական որոշում կայացնում է նախագահ Սերժ Սարգսյանը:


Հիշեցնենք, մամուլում արդեն մի քանի օր է լուրեր էին տարածվել, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, երկարամյա զինվորական պաշտոնյա Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկ է արվել: ՊՆ-ից այս լուրը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էին, հորդորելով սպասել Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրին: Նշենք, որ Բաղմանյանի ազատման հրամանագիրը դեռ չկա:

Նոր վարկով ձեռք է բերվելու ռուսական սպառազինություն ՌԴ ԶՈՒ համար նախատեսված գներով. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ