27.11.2024
Ահռելի թվեր վերարտահանման հաշվին. ՀՀ-ի արտահանումն աճել է 39.9% -ով, ներմուծումը՝ 51.2%-ով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում պատգամավորը կոչ է արել փակել սոցցանցերը

Ադրբեջանի սոցիալական քաղաքականության և աշխատանքի խորհրդարանական կոմիտեի նախագահ Հադի Ռաջաբլին կոչ է արել արգելափակել սոցցանցերն Ադրբեջանի տարածքում: Նա պնդել է, որ դա չի կարելի ուշացնել:

Նա նշել է, թե Ադրբեջանում նախագահական ընտրություններին են պատրաստվում: «Սադրիչների հիմնական նպատակը երկրի կայունությունը խաթարելն է: Եթե ուշադրություն դարձնենք աշխարհում կատարվող իրադարձություններին, կտեսնենք, թե ինչի են վերածվել Եգիպտոսը, Եմենը և այլ երկրներ սոցցանցերի միջոցով: Սադրիչները սոցցանցերի միջոցով ազդել են ամբոխի վրա և քաոս առաջացրել: Ուստի Ադրբեջանը պետք է դիմակայի դրան»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը:

Նա հավելել է, թե կան որոշ տեխնիկական հարցեր, որոնց լուծումը դժվար է թվում: «Բայց մի շարք զարգացած երկրներում պետությանը վիրավորելու և զրպարտության համար սադրիչ կայքերն ու սոցցանցերն արգելափակվում են: Նմանատիպ քայլեր է պետք անել նաև Ադրբեջանում»,- ասել է պատգամավորը: