ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով. Ռոհանի
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի համար արված հայտարարության ժամանակ, հաղորդում է haqqin.az-ը:
Ռոհանիի խոսքով՝ անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով. «Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերով։ Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությմամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում։ Երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պաշտպանությունը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի»,-ասել է Իրանի նախագահը։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։ Մեր կարծիքով՝ Եմենի խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում գտնի։ Ռազմական լուծում գոյություն չունի»,-հավելել է Իրանի նախագահը։