28.11.2024
Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ գիտատեխնիկական նախագծեր կիրականացնեն
prev Նախորդ նորություն

Փախստականների թիվն աճել է. Վրաստանին կարող են զրկել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից. DW

Վրաստանը, որի քաղաքացիները 2017-ի մարտի 28-ից առանց մուտքի արտոնագրի Եվրամիության շենգեն գոտում մնալու իրավունք ունեն, կարող են զրկվել այդ հնրավարությունից:


Ինչպես գրում է գրում է Deutsche Welle-ն, այդ իրավունքի տրամադրումից մեկ տար անց ԵՄ անդամ որոշ երկրներ, մասնավորապես Գերմանիան ու Շվեդիան, խոսում են Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հնարավոր կասեցման մասին:


Նշվում է, որ պատճառը Շենգենի գոտու երկրներում վրացիների կատարած հանցագործությունների, ինչպես նաև ներգաղթյալների քանակի աճն է:


Ըստ փախստականների հարցերով զբաղվող եվրոպական գործակալության, ԵՄ երկրները 2018-ի հունվարին 1859 հայտ են ստացել Վրաստանի քաղաքացիներից փախստական կարգավիճակ ստանալու համար, ինչը կրկնակի անգամ ավելի է, քան 2017-ի հունվարին: Հայտերի կեսը՝ 745-ը, ներկայացվել է հունվարին Գերմանիայում:


Ստաղեծված իրավիճակը խիստ մտահեգել է Վրաստանի իշխանություններն: Նրանք խոստանում են ամեն հնարավորն անել խախտումները կասեցնելու համար:


Այս տարվա փետրվարից երկրում իրազեկման արշավ է սկսվել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի կանոնների մասին: Վրաստանի քաղաքացիների համար նույնիսկ բջջային հավելված են մշակել, որը հաշվում է, թե որքան օր կա Շենգենի գոտում մնալու համար: Թբիլիսին նաև մտադիր է պատժամիջոցներ սահմանել ռեժիմը խախտողների համար:


Թբիլիսին, համաձայն Ռեադիմիսիայի պայամանգրի, առանց ձգձգելու ընդունում է բոլոր վտարվածներին: Օրինակ, մարտի 21-ին Գերմանիայից 52 վրացի է արտաքսվել: Արտաքսվում են նույնիսկ նրանք, ում երեխաները ծնվել են Գերմանիայում:


Մեկ տարի առաջ Եվրամիությունը տրամադրեց Վրաստանին, այնունհետեւ նաև Ուկրաինային ազատ վիզային ռեժիմ՝ ոտքը պահելով «վթարային արգելակի վրա»:


Բանն այն է, որ ԵՄ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո, վիզաների ազատականացման տարիներ տեւած գործընթացը կարող է «ջուրն ընկնել», եթե Բրյուսելում գտնեն, որ այդ պետություններից մարդկանց հոսքը ԵՄ գերազանցում է առկա սպասումները: Այսինքն՝ մարդիկ գալիս են, ոչ թե հանգաստանալու, այլ ապրելու և աշխատանք գտնելու հույսով: Այդ դեպքում ԵՄ-ը միանգամից կարող է դադարեցնել ազատ վիզային ռեժիմը և վերադառնալ հին աշխատակարգին:


Վերջին մեկ տարում ԵՄ-ից արտաքսել են բազմաթիվ Վրաստանի քաղաքացիներ: Առավել շատ վրաստանցիներ արտաքսել են Գերմանիայից, իսկ ամենաքիչը՝ Սանդինավյան երկրներից: