25.11.2024
Կեմերովոյի հրդեհում երկու հայ է զոհվել. փաստաթղթերում նրանք ռուս են համարվում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսարանը. «Իզվեստիա»

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստվում է Սանկտ Պետերբուրգում փակել Միացյալ Նահանգների հյուպատոսարանը, ինչն արվելու է Սիեթլում ՌԴ հյուպատոսարանի աշխատանքի դադարեցմանն ի պատասխան:


Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն՝ բարձրաստիճան աղբյուրի հղումով, հենց այսպիսի առաջարկ է ԱԳՆ-ն ուղղելու նախագահ Վլադիմիր Պուտինին, որն էլ վերջնական որոշում է կայացնելու այս հարցի առնչությամբ:


Նշվում է, որ հյուպատոսարանի փակման տեղեկությունը հաստատել է ՌԴ դիվանագիտական շրջանակը ներկայացնող ևս երկու աղբյուր:


Հայտնի է նաև, որ Ռուսաստանն ԱՄՆ կարտաքսի այդ երկրի դիվանագետներին:


Հիշեցնենք, որ աշխարհի բազմաթիվ երկրներ՝ այդ թվում նաև Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիայում մարտի սկզբին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալային դեպքից հետո կատարվածի համար մեղադրել են Ռուսաստանին ու իրենց երկրներից արտաքսել ավելի քան 100 ռուս դիվանագետի: Մինչդեռ ԱՄՆ իշխանությունները Սիեթլ քաղաքում փակել են ՌԴ հյուպատոսարանը:


Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը, ապա Արևմուտքի բոլոր մեղադրանքները հերքվում են: