25.11.2024
Թալեաթի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը. Աքչամը ԱՄՆ-ում կներկայացնի իր բացահայտումները
prev Նախորդ նորություն

Կեմերովոյի հրդեհում երկու հայ է զոհվել. փաստաթղթերում նրանք ռուս են համարվում

Չնայած ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հայտնել էր, որ Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ, կամ ազգությամբ հայեր չկան, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնում են հրդեհի հետևանքով զոհերի թվում հայերի առկայության մասին:


Ինչպես հաղորդում է armtimes.com-ը, մասնավորապես, նշում է, որ 76 զոհերի թվում կան երկու հայեր: Այս մասին կայքին հայտնել է Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը: Նրա խոսքով՝ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008:


«Փաստաթղթերում իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից, վրացահայեր են: Բայց քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ բնականաբար տղայի տղան էլ Գալանին է: Դմիտրին Խումարյանի հարազատ տղան է»,- ասել է նա:


Նրան այրված առևտրի կենտրոնում գտնված անձնական իրերի ցանկ են տվել, որտեղ եղել է իր հարազատներին պատկանող ժամացույցը, խաչը, երկու սրբապատկեր, մեդալիոն։ «Ես ասում եմ՝ հատակին դա չէիք կարող գտնել, նրանք փոքր են, ուրեմն, մարմնից եք հանել․․․ Տվեք մեզ մեր երեխաներին», - ասել է նա։


Ոչ պաշտոնական աղբյորները նշում են, որ զոհերի թիվը հասել է 76-ի, իսկ պաշտոնական տվյալներով, հրդեհում զոհվել էր 64 մարդ։