Թալեաթի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը. Աքչամը ԱՄՆ-ում կներկայացնի իր բացահայտումները
ԱՄՆ Քլարքի համալսարանի պատմաբան Թաներ Աքչամն ապրիլի 3-ին ելույթով հանդես կգա Ուոթերթաունի հայկական թանգարանում: Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, թուրք պրոֆեսորի ելույթը կկրի «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» խորագիրը:
Աքչամը, որը տարիներ շարունակ ուսումնասիրել և բացեիբաց խոսել է Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, ուշագրավ բացահայտումներ է արել՝ ապացուցելով Օսմանյան կառավարության կենտրոնական դերը Ցեղասպանության ծրագրման գործում:
Այժմ թուրք մասնագետը կներկայացնի իր «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» (2018) գրքում տեղ գտած գիտական բացահայտումներն ու փաստերը, այդ թվում և վերջերս հայտնաբերված փաստաթուղթը, որը կոտրում է Թուրքիայի ժխտողականության հիմնաքարը:
Նա ցույց կտա, որ սպանության հրամանները, որոնք ստորագրվել էին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշայի կողմից, և որոնք թուրքական կառավարությունը երկար ժամանակ անտեսել էր, վավերական են:
Թարգմանությունը` tert.am-ի: