25.11.2024
Կեմերովոյում զոհված երեխաների թվի մասին մտածելիս ուզում եմ բարձր հեկեկալ. Պուտին
prev Նախորդ նորություն

Կիջեցվեն պետական դրոշները. Պուտինը սուգ է հայտարարել ամբողջ երկրում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերվոոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում կիրակի տեղի ունեցած հրդեհի հետ կապված սուգ է հայտարարել ամբողջ երկրում:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մարտի 28-ին կիջեցվեն պետական դրոշները, մշակույթի հաստատություններում և հեռուստաալիքներով կարգելվեն ժամանցային միջոցառումները և հաղորդումները:


Մինչ այդ սուգ եռօրյա սուգ էր հայտարարված միայն Կեմերովոյի տարածաշրջանում:


Հիշեցնենք, որ Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետևանքով 64 մարդ է զոհվել, նրանցից 41-ը` երեխաներ: Պուտինն այժմ գտնվում է Կեմերովոյում: Նրա ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակացություն:


Երկրի նախագահը նաեւ հանդիպել է տեղի բնակիչների հետ ու խոստացել պատժել բոլոր մեղավորներին: