13.07.2025
Փորձագետ. Ռոհանիի այցը Մոսկվա նոր խթան կհաղորդի ռուս–իրանական հարաբերություններին
24.03.2017
Փորձագետ. Ռոհանիի այցը Մոսկվա նոր խթան կհաղորդի ռուս–իրանական հարաբերություններին

Ինչպես հայտնել են Կրեմլում, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Մոսկվա կայանալու է հաջորդ երկուշաբթի ու լինի երկօրյա։ Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փորձագետ, արևելագետ Վլադիմիր Սաժինը հայտարարել է, որ այցն ունի մեծ քաղաքական և առևտրա–տնտեսական նշանակություն։ Այցի ընթացքում նախատեսվում է տաս պայմանագրերի կնքում։ Սիրիան ու ՌԴ–ը համատեղ գործում են Սիրիայում և այդ թեման նույնպես կդառնա բանակցությունների առարկա։ Նա նշել է, որ Ռոհանիի այցի ընթացքում գլխավոր շեշտը դրվելու է տնտեսական հարաբերությունների զարգացման վրա։ Այսօրվա երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է երկու միլիարդ դոլար, ինչը չնչին է, այդքան մեծ տնտեսություններ ունեցող երկրների համար, փոխանցում է vestikavkaza.ru–ն։ Փորձագետը հավելել է, որ Ռոհանիի այցը Մոսկվա նոր խթան կհաղորդի ռուս–իրանական հարաբերություններին։