20.04.2025
Դժբախտություն Կեմերովոյում. հրդեհը առևտրի կենտրոնում 53 մարդու կյանք է խլել
prev Նախորդ նորություն

Քուրցն արտահայտվել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցման օգտին

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Քուրցը Welt պարբերականի հետ հարցազրույցում դատապարտել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները եւ Եվրամիությանը կոչ արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

«Ուշադրություն դարձնելով, որ մարդու իրավունքները եւ ժողովրդավարության հիմնարար արժեքները պարբերաբար խախտվում են, հիմք ընդունելով, որ կոպենհագենյան չափանիշներն այլեւս չեն կատարվում, անդամակցության շուրջ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները պետք է դադարեցվեն»,- նախօրեին Վառնայում ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակով հանդիպմանը հայտարարել է Քուրցը:

Ըստ որում, նա նշել է, որ Թուրքիան «ԵՄ կարեւոր ռազմավարական գործընկերն» է մնում, որի հետ պետք է համագործակցել «հարեւանության հայեցակարգի շրջանակում»:

ՌԴ ՊՆ-ում պնդում են, որ 20 տարի առաջ ԱՄՆ-ում «Նովիչոկին» նման նյութ են գտել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար