Işık-2016 միջազգային զորավարժությունները Ադրբեջանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ռազմա-ծովային և ռազմա-օդային ուժերի մասնակցությամբ կկայանան Քոնիա նահանգում հունիսի 20-30-ը: Այդ մասին հայտնում է Անադոլուն՝հղում անելով Թուրքիայի ԳՇ-ին: Բացի այդ, զորավարժություններին դիտորդի կարգավիճակով հրավիրված են Բանգլադեշի, Բելգիայի, Հունաստանի, Քաթարի, Քենիայի, Կոսովոյի, Լիբանանի, Մակեդոնիայի, Մալազիայի, Լեհաստանի, Սինգապուրի, Սուդանի և Չիլիի զինվորականները: Զորավարժությունների նպատակն է փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը: