22.04.2025
Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
prev Նախորդ նորություն

Թուրքիայում F-16 կործանիչ է վթարվել. օդաչուն մահացել է

Մարտի 22-ին Թուրքիայի կենտրոնական Նևշեհիր նահանգում վթարվել է այդ երկրի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ, օդաչուն մահացել է:


Ըստ թուրքական կողմի՝ ինքնաթիռը ժամը 18:30-ի սահմաններում օդ է բարձրացել ուսումնական թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը, գրում է Ռազմինֆոն:


Միջադեպը մասնավորապես եղել է Նևշեհիր նահանգի Գյուլշեհիր քաղաքի մոտակայքում, վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:


Թուրքական «Սյոզջու» պարբերականը հայտնում է, որ վթարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող, ավատ լեյտենանտ Յասին Բոյը: Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը վթարվել է ժամը 20:00-ի սահմաններում:

Մամուլ. ինչո՞վ է զբաղվելու Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից 17-ը ճակատագրական ժամանակահատվածում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան