26.11.2024
ՀՀ-ն Թուրքմենստանի քննարկել է Իրանի տարածքով գազի և էլեկտրաէներգիայի տարանցման հարցեր
prev Նախորդ նորություն

Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին:


Այս մասին տեղեկացնում են ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից՝ նշելով, որ լուրը Շարմազանովին հայտնել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը:


Հենց Սերգեյ Պոտապկինը եղել է հարցի հիմնական զեկուցողը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ համաձայնագիրը Լատվիայի խորհրդարանում ևս մեկ ընթերցում պետք է անցնի, որը տեղի կունենա ապրիլին:


Լատվիայի, Լիտվիայի եւ Էստոնիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն էլ այս մասին թվիթերյան իր էջում գրել է. «Լավ նորություն Լատվիայից: Խորհրդարանն առանց որևիցե դեմ ձայնի իր աջակցությունն է հայտնել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին առաջին ընթերցումից հետո: