25.11.2024
Հայաստանն անդամակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն անպայման կհասնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացմանը. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

ԵՄ-ն անպայման կհասնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացմանը: Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսում հայտարարել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։


Նրա խոսքով, հարցը միայն ժամկետների մեջ է, քանի որ նման հարցերը մեկ օրում չէ, որ լուծվում են:


«ԵՄ-ն անպայման կհասնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացմանը: Ես չեմ կարող նշել կոնկրետ ժամկետների, քանի որ շատ բան նաև Եվրահանձնաժողովի է կախվածը, որը պետք է ընդունելի լուծումներ գտնի բոլոր պետությունների համար: Մեր կողմից մենք անում ենք հնարավորը հարցի առաջընթացի համար»,- նշել է նա:  


Ասելբոռնը նաև նշել է, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ պայմանավորվելու առումով Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում, և եթե  այդպես շարունակի, ապա օրը կգա և վիզաները կազատականացվեն: