23.04.2025
Ադրբեջանը պետք է ձերբազատվի իրականությունից շատ հեռու լեզվաբանական վարժանքներից. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

«Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Երեւանում սգում են Կեմերովոյի ողբերգության զոհերին

Բազմաթիվ քաղաքացիներ այսօր՝ մարտի 27-ի առավոտից այցելում են Երեւանում Ռուաստանի դեսպանատան մոտ են այցելում, ծաղիկներ ու խաղալիքներ դնում՝ ի հիշատակ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի:


«Կեմերովո, մենք քո հետ ենք», - գրված է ծաղիկների ու խաղալիքների մոտ դրված պաստառի վրա:


Հիշեցնենք, որ Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետեւանքով 64 մարդ է զոհվել, նրանցից 41-ը` երեխաներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ գտնվում է Կեմերովոյում: Նրա ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն:


Պուտինը Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում կիրակի տեղի ունեցած հրդեհի հետ կապված սուգ է հայտարարել ամբողջ երկրում:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մարտի 28-ին կիջեցվեն պետական դրոշները, մշակույթի հաստատություններում եւ հեռուստաալիքներով կարգելվեն ժամանցային միջոցառումները եւ հաղորդումները:


Մինչ այդ եռօրյա սուգ էր հայտարարված միայն Կեմերովոյի տարածաշրջանում:

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակմանը. Վասիլեւա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան