28.11.2024
Թույլ գնաճային ազդեցություններ. ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
prev Նախորդ նորություն

Բոլոր ԱԳԼՃԿ-ներն աշխատում են խախտումներով. «Ռեգուլյար» բենզինը վաճառել է որպես «Պրեմիում»

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում ԱԳԼՃԿ-ների 100 տոկոսի մոտ հայտնաբերվել են խախտումներ: Այդ մասին հայտարարել է ՇՎՏՄ տեսչության պետ Լևոն Խալիկյանը լրագրողների հետ հանդիպմանը:


Բենզինի և դիզելային վառելիքի շուկայում խախտումները կազմել են 67 տոկոս, հայտնում է Aysor.am-ը։


«Այս խախտումները բաժանվում են 2 մասի՝ որակական և չափագիտական, երբ թերլցվում է բենզինը կամ դիզվառելիքը։ Եղել են դեպքեր, երբ փորձել են «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառել որպես «Պրեմիում» կամ «Սուպեր»։ Հայտնաբերված խախտումները վերացվել են»,-ասել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը։


«Ստուգումների արդյունքում խաղալիքների ոլորտում 83 տոկոսում հայտնաբերել ենք խախտումներ։ Հիմնական խախտումները եղել են սերտիֆիկատի բացակայություն, հայերենի մակնշման բացակայություն կամ թերի մակնշում»,- տեղեկացրել է Լևոն Խալիկյանը։


Նա նշել է նաև, որ խախտումների մեծ թիվ է հայտնաբերվել նաև կոսմետիկ միջոցների ոլորտում՝ 80 տոկոս։


«Սա նոր ոլորտ է, քանի որ մինչև 2017-ի Հայաստանում չէր գործում կոսմետիկ միջոցների տեխնիկական կանոնակարգ։ 2017-ից սկսած ՀՀ-ում գործում է կոսմետիկ միջոցների տեխնիկական կանոնակարգ, որը ԵԱՏՄ-ի կողմից է ընդունվել»,-ասել է Խալիկյանը։


Բոլոր նոր ոլորտներում մինչ ստուգումներ իրականացնելը տեսչական մարմինը իրականացրել է հանդիպում-իրազեկում, ներկայացրել պահանջները։