Եվրոպական խորհրդարանն այսօր 477 կողմ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու կոչ անող բանաձև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ու Եվրահանձնաժողովին անհապաղ կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, եթե Թուրքիայում այս տարվա ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն առանց փոփոխությունների: Նշենք, որ Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին: Քեթի Փիրիի ներկայացրած զեկույցում խոսվել է նաև նախօրեին Ստամբուլի կղզիներից մեկում թուրք իրավապաշտպանների զանգվածային ձերբակալության մասին: