24.11.2024
Պենտագոնը նորից քննադատել է Թուրքիային ռուսական Ս-400 ԶՀՀ ձեռք բերելու մտադրության համար
prev Նախորդ նորություն

WSJ: Պենտագոնն ու Պետդեպը լոբբինգ են անում Ուկրաինային ամերիկյան զենքերի տրամադրումը

ԱՄՆ–ի Պենտագոնն ու Պետդեպը ցանկանում են ստիպել Սպիտակ տանը տրամադրել Ուկրաինային հակատանկային զենքեր ու այլ զինատեսակներ։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal–ը ամերիկացի ռազմական պաշտոնյաներին ու դիվանագետներին հղում անելով։

Այդ պլանի գոյության մասին ինֆորմացիան հաստատել է նաև Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը, փոխանցում է Коммерсант–ը։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալտանսը հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի բացառում Ուկրաինային հարձակողական զենքերի տրամադրումը։

Մինչ այդ, Ուկրաինայի հարցերով Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ ԱՄՆ–ը քննարկում է Ուկրաինային զենքերի տրամադրման հարցը։