24.04.2025
Պեսկովը բացատրել է ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցները՝ մինչեւ դրանք ստորագրվելը
prev Նախորդ նորություն

Պենտագոնը նորից քննադատել է Թուրքիային ռուսական Ս-400 ԶՀՀ ձեռք բերելու մտադրության համար

Պենտագոնը նորից քննադատել է Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներում ներդրումներ անելու փոխարեն ռուսական Ս-400 ԶՀՀ ձեռք բերելու մտադրության համար։

Պենտագոնի ներկայացուցիչ, կապիտան Ջեֆ Դեւիսը հայտնել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է ռուսական ԶՀՀ ձեռք բերելու ծրագրերով, քանի որ դրանք կարող են անհամատեղելի լինել այն սարքավորումների հետ, որոնք օգտագործում են դաշինքի 29 անդամները, հաղորդում է AFP-ն։

«Մենք մեր դաշնակիցների համար լավ մտահղացում ենք համարում այնպիսի սարքավորումների ձեռքբերումը, որոնք փոխգործակցում են իրար հետ։ Մենք ուզում ենք, որ մեր գործընկերները ու դաշնակիցները գնեն իրեր ու միջոցներ ներդնեն այնպիսի բաների մեջ, որոնք ավելի մեծ ներդրումներ են անում մեր դաշինքում»։

WSJ: Պենտագոնն ու Պետդեպը լոբբինգ են անում Ուկրաինային ամերիկյան զենքերի տրամադրումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար