24.11.2024
Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում ՆԱՏՕ-ի համար. Մայքլ Փենս
prev Նախորդ նորություն

Պեսկովը բացատրել է ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցները՝ մինչեւ դրանք ստորագրվելը

Մոսկվան պատասխանել է ամերիկյան պատժամիջոցներին մինչեւ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրինագիծը ստորագրելը, քանի որ Սենատի որոշումից հետո օրինագծի ընդունումն ավտոմատ է համարում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Gazeta-ն։

«Բանն այն է, որ երբ օրինագիծը հաստատվեց Կոնգրեսում եւ Սենատում, հետագայում այն ավտոմատ կերպով օրենքի ուժ կստանա»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել է, որ եթե նույնիսկ Թրամփը պատժամիջոցների օրինագծի հետ կապված նկատողություններ ունենա, ապա դրանք կվերաբերեն դրանց խստացմանը։