24.11.2024
ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը. Բեռլին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում ՆԱՏՕ-ի համար. Մայքլ Փենս

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ Ռուսաստանը պառնալիք է հանդիսանում ՆԱՏՕ-ի համար։ Այս մասին նա հայտարարել է Բալթյան պետությունների նախագահների հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի դաշնակից-պետությունների համար, և ԱՄՆ-ը կանի ամեն բան դրա կանխման համար»,-նրա խոսքերն է մեջբերում Interfax-ը։

Փենսը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս է հայտնել։

Նա երախտագիտություն է հայտնել Էստոնիային ՀՆԱ 2 տոկոսը պաշտպանության մեջ ներդնելու մասին ՆԱՏՕ-ի չափորոշիչը կատարելու համար, և գոհունակություն արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ Լատվիան ու Լիտվան խոստացել են հասնել այդ նպատակին հաջորդ տարի։

Բալթյան երկրների նախագահները երախտագիտություն են հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։

Ավելի վաղ Փենսը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում Ռուսաստանի վարքի փոփոխման հույս ունի։