The New York Times.Թրամփն առևտրային պատերազմ է նախապատրաստում Չինաստանի դեմ
ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի շարք հակամիջոցներ է նախապատրաստում Չինաստանի դեմ`մտավոր սեփականության իրավունքի խախտման և Չինաստանի տարածքում ամերիկյան ընկերությունների գործունեության սահմանափակման համար։
Ինչպես հայտնում է The New York Times–ը, Թրամփը հետ է կանգնում իր նախնական մտադրությունից ամրապնդել հարաբերությունները Պեկինի հետ` ելնելով ԱՄՆ–ի դժգոհությունից Չինաստանից պասիվությունից Հս.Կորեիայի միջուկային ծրագրի հետ կապված։
Թրամփի վարչակազմը մտադիր է բարձրացնել ԱՄՆ չինական ապրանքների ներկրման մաքսատուրքերը, արշավ սկսել չինական ընկերությունների լիցենզիաներից զրկելու համար` Չինաստանում ԱՄՆ–ի բիզնեսի շահերը ոտնահարելու պատճառով։
ԱՄՆ–ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չարլզ Շումերը նամակ է հղել Թրամփին, կոչ անելով սահմանափակել ԱՄՆ–ի գործարքները Չինաստանի հետ` ելնելով Պեկինի պասիվությունից Հս.Կորեայի հետ կապված։
Մինչ այդ Թրամփը քննադատության էր ենթարկել Չինաստանին` Հս.Կորեիայի միջուկային ծրագրի շուրջ պասիվության համար։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ–ի առաջնորդի Twitter–ը։