24.04.2025
The New York Times.Թրամփն առևտրային պատերազմ է նախապատրաստում Չինաստանի դեմ
prev Նախորդ նորություն

Թրամփը Սպիտակ տունն «իսկական փոս» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցում Սպիտակ տունն իսկական փոս է անվանել։ Այս մասին Golf պարբերականը։

Նման հայտարարություն ԱՄՆ նախագահն արել է վերջերս՝ Նյու Ջերսիում իր գոլֆ ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Հարցին, թե ինչո՞ւ է Թրամփն այդքան հաճախ լինում գոլֆ ակումբում, նա պատասխանել է. «Այդ Սպիտակ տունն իսկական փոս է»։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահն իրեն հարմարավետ է զգում ակումբում, որտեղ նաեւ իր նստավայրն է։
Թրամփի վարչակազմի մամուլի ծառայությունում, սակայն, հերքում են, որ նախագահը Սպիտակ տան մասին նման բան է ասել։

Neue Zuercher Zeitung։ ՌԴ–ի ու ԱՄՆ–ի հարաբերությունները հասել են նոր հատակի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար