24.04.2025
Պեսկովը մատնանշել է պատժամիջոցների վերաբերյալ Սպիտակ տան հակասական հայտարարությունները
prev Նախորդ նորություն

Կատալոնիայի անկախության հանրաքվեն չի կայանա. Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը վստահեցրել է, որ Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեն չի կայանա։ Այս մասին հայտնում է El Pais թերթը։ Տարածաշրջանային իշխանությունները ծրագրում են հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին։

Վարչապետն ընդգծել է, որ «օրենքն ու ժողովրդավարությունը չի կարելի տարանջատել» և հավելել է, որ «Իսպանիան հանդիսանում է զարգացած ժողովրդավարություն»։ Ռախոյը նշել է, որ հոկտեմբերի 1-ին հանրաքվե չի լինի։

Կառավարության ղեկավարը, ով ներկայում հանգստանում է Գալիսիայի ինքնավարությունում, չի բացառել նաև, որ օգոստոսի 16-ին Նախարարների խորհրդի արտահերթ նիստ կգումարի, եթե Կատալոնիայի իշխանությունները փորձեն հավանություն տալ հանրաքվեի մասին օրենքին։

Մեդվեդեւ․ Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման հույսերը վերացան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար