Ուկրաինայի խորհրդարանի մի քանի խմբակցություններ մտադիր են նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտի գորժծընթաց մեկնարկել: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Յուլիյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» խմբակցության պատգամավորներին, որն էլ գործընթացի նախաձեռնողն է հանդիսանում: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ևս երկու խմբակցություն, ինչպես նաև մի շարք անկախ պատգամավորներ: Ուշագրավն այն է, որ երկրի Սահմանադրությունը նախատեսում է նախագահի իմպիչմենտի հնարավորություն, սակայն Ուկրաինայի անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ օրենք չընդունվեց այդ գործընթացի ընթացակարգի մասին: Ներկայումս համապատասխան օրինագիծը շրջանառության մեջ է է դրվել Ռադայում և առաջիկայում պետք է քննարկվի: