24.11.2024
Վաշինգտոնը կարող է Մոսկվայից պահանջել փակել ԱՄՆ-ում ռուսական հյուպատոսություններից մեկը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը ծրագրում է սահմանափակել երկրում ռուս դիվանագետների տեղաշարժը. «Իզվեստիա»

ԱՄՆ-ը կարող է սահմանափակել երկրի տարածքում աշխատող կրտսեր և միջին օղակի ռուս դիվանագետների տեղաշարժի շառավիղը՝ 25 մղոնից (40 կմ) 10-15 մղոնի։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով իրազեկ դիվանագիտական աղբյուրներին։

Վաշինգտոնը ծրագրում է պարտավորեցնել ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին 3 աշխատանքային օրում իրազեկել Պետդեպին թույլատրելի հեռավորությունը գերազանցող հեռավորություն անցնելու պլանների մասին։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ նման շրջանակները դիտարկվում են Վաշինգտոնի կողմից որպես ավելի ցավոտ պատասխան Մոսկվային, քան 4 հյուպատոսություններից մեկի փակումը։