24.11.2024
ԱՄՆ-ը ծրագրում է սահմանափակել երկրում ռուս դիվանագետների տեղաշարժը. «Իզվեստիա»
prev Նախորդ նորություն

Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ում ՌԴ հյուպատոսության հնարավոր փակման մասին լուրերը

Վաշինգտոնն ինքն է հրաժարվել 4-րդ հյուպատոսությունը բացել ՌԴ-ում, այդ իսկ պատճառով կարիք չկա իբրև թե դիվանագիտական հավասարակշռությունը վերականգնելու համար ԱՄՆ-ում ռուսական հյուպատոսություններից մեկի փակման մասին շահարկումների համար:


Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է կիրակի՝ «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո» ծրագրի եթերում:


«Եթե այժմ ասեն, որ երկար տարիներ խախտված է եղել հավասարությունը և եկել է ժամանակն այն վերականգնելու համար, դա բլեֆ կլինի: Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ծանոթ չեն խնդրին: Բանն այն է, որ ամերիկացիներին տարիներ առաջ առաջարկվել է բացել 4-րդ հյուպատոսությունը ՌԴ-ում, սակայն նրանք դա չեն արել: Հավասարակշռությունը խախտվել է ամերիկյան կողմի պատճառով», - ասել է Զախարովան: