24.11.2024
Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ում ՌԴ հյուպատոսության հնարավոր փակման մասին լուրերը
prev Նախորդ նորություն

Թիլերսոն ու Մաթթիս․ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Փհենյանի ռեժիմի փոփոխության հարցում

ԱՄՆ-ն շահագրգռված չէ Փհենյանում ռեժիմի փոփոխության կամ երկու Կորեաների վերամիավորումն արագացնելու հարցում։ Այս մասին Wall Street Journal–ում իրենց համատեղ մեկնաբանության մեջ ասել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը։

Նրանք նշել են, որ ԱՄՆ-ն նախապատվություն է տալիս միջուկային դիմակայության դիվանագիտական լուծմանը, հատկապես ՉԻնաստանի օգնությամբ։ Ընդ որում նրանք շեշտել են, որ դիվանագիտությանն աջակցում են «ռազմական տարբերակները»։ «Մենք չենք փնտրում արդարացումներ ապառազմական գոտուց հյուսիս ԱՄՆ զորքերի համար։ Մենք ցանկություն չունենք վնաս պատճառելու հյուսիսկորեական բազմաչարչար ժողովրդին, որը տարբերվում է Փհենյանի թշնամական վարչակազմից»։

Մաթիսն ու Թիլերսոնը կոչ են արել Չինաստանին, որը Հյուսիսային Կորեայի առեւտրային հիմնական գործընկերն ու դաշնակիցն է, օգտվել «աննախադեպ հնարավորությունից» ՝ ուժեղացնելու համար Փհենյանի վրա իր ազդեցությունը։ «Եթե Չինաստանն ուզում է ավելի ակտիվ դեր կատարել տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման հարցում, որից բոլորս՝ հատկապես Չինաստանը, մեծ օգուտ կստանանք, նա պետք է որոշում կայացնի իր դիվանագիտական ու տնտեսական վճռորոշ լծակը Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառելու մասին»,- նշել են նրանք։

Ընդ որում Մաթիսն ու Թիլերսոնը հայտնել են, որ ԱՄՆ-ն ցանկանում էր բանակցել Հյուսիսային Կորեայի հետ, սակայն Փհենյանը պետք է ցույց տա իր բարի կամքը միջուկային փորձարկումները դադարեցնելու միջոցով։