24.11.2024
Քաղաքագետ. ԱՄՆ–ը պատրաստ չէր դիվանագետների մաշտաբային արտաքսմանը ՌԴ–ից
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնը կարող է Մոսկվայից պահանջել փակել ԱՄՆ-ում ռուսական հյուպատոսություններից մեկը

Ամերիկյան իշխանությունները կարող են Ռուսաստանից պահանջել փակել ԱՄՆ-ի տարածքում գործող ռուսական գլխավոր հյուպատոսություններից մեկը։ «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ այսպիսին կարող է լինել Վաշինգտոնի պատասխանը Մոսկվայի պատժամիջոցներին, որոնք ենթադրում են ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների թվի կտրուկ կրճատում եւ մի շարք անշարժ գույքի առգրավում։

Ներկայում ԱՄՆ-ի տարածքում Ռուսաստանը չորս գլխավոր հյուպատոսություն ունի, իսկ ԱՄՆ-ն Ռուսաստանում՝ 3։ Որոշման մասին կարող է հայտարարվել սեպտեմբերի 1-ին։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի պայմանների հարցը քննարկվել է Մանիլայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպման ընթացքում։ Բանակցություններն ամփոփելով՝ Թիլերսոնը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնը մտածում է Մոսկվայի պատժամիջոցներին պատասխանելու ուղղությամբ եւ պատասխանը կտա մինչեւ սեպտեմբերի 1-ը։