25.04.2024
Լուկաշենկո․ Լեռնային Ղարաբաղում  պետք է եվրոպական՝ քաղաքակիրթ ձեւով կարգուկանոն հաստատել
06.07.2017
Լուկաշենկո․ Լեռնային Ղարաբաղում պետք է եվրոպական՝ քաղաքակիրթ ձեւով կարգուկանոն հաստատել

ԵԱՀԿ-ն կարող է ապավինել Բելառուսին որպես Եվրոպական տարածաշրջանում անվտանգության դոնորի։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։«Դուք լավ գիտեք մեր հնարավորությունները։ Դուք կարող եք միշտ ապավինել մեզ, մանավանդ, ինչ վերաբերում է Եվրոպական տարածաշրջանում անվտանգության դոնորությանը»,- հայտնել է Լուկաշենկոն։ Նա նշել է, որ կան հակամարտություններ այնպիսի տարածաշրջանններում, ինչպիսիք են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը։ «Դրանք շատ կարեւոր տարածաշրջաններ են, որտեղ մենք պետք է եվրոպական, քաղաքակիրթ ձեւով կարգուկանոն հաստատենք։ Մենք արդեն քննարկել ենք համաեվրոպական անվտանգության բազմաթիվ խնդիրներ, այլ հարցեր ԵԱՀԿ օրակարգից։ Այդ հարցերի հրատապությունը չի անհետացել։ Այն ոչ միայն պահպանվում է, այլեւ ուժեղանում»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտտոնենն էլ իր հերթին հայտնել է, որ համաձայն է Բելառուսի նախագահի դիրքորոշման հետ՝ խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում կազմակերպության դերի հարցում։ «Մենք, որպես խորհրդարանականներ, զբաղեցնում ենք ակտիվ դիրքորոշում, բացահայտ քննարկում խնդրահարույց հարցերը»,- ասել է նա։ Քրիստին Մուտտոնենի խոսքով, կարեւոր է նաեւ հարթակի ստեղծումը այն բանի համար, որպեսզի նաեւ պետությունների կառավարությունները կարողանան շարունակեն երկխոսությունը օրակարգի արդիական հարցերի շուրջ։