23.11.2024
Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն Երևանի օրեր
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն աշխարհում ժողովրդավարություն հաստատելու համար բանակը չի օգտագործի. Թրամփ

ԱՄՆ-ն այլեւս չի օգտագործի իր բանակը՝ աշխարհում ժողովրդավարություն հաստատելու համար։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք այլեւս չեն օգտագործի ամերիկյան սպառազինությունը հեռավոր վայրերում ժողովրդավարություն հաստատելու կամ մեր օրինակով այլ երկրները վերակագնել փորձելու համար», -ասել է նա՝ Ֆորտ Մայեր ռազմաբազայում իր ելույթի ժամանակ։

Թրամփը խոստովանել է, որ դրա փոխարեն ԱՄՆ-ն «կհամագործակցի դաշնակցիների եւ գործընկերների հետ՝ մեր ընդհանուր շահերը պաշտպանելու համար»։

«Մենք մյուսներին չենք խնդրում փոխել իրենց կենսակերպը, բայց մենք խնդրում ենք ընդհանուր նապատակներ հետապնդել, որոնք մեր երեխաներին թույլ կտան ավելի լավ ապրել։ Եվ այս սկզբունքային ռեալիզմը որոշիչ կլինի՝ առաջընթացի վերաբերյալ մեր որոշումները կայացնելիս»,- ասել է նա։