ԱՄՆ-ն փոխում է Ռիչարդ Հոգլանդին. ԵԱՀԿ ՄԽ-ն նոր համանախագահ կունենա
ԱՄՆ-ն կփոխի իր համանախագահին ԵԱՀԿ Մինսկի խմբում: Օգոստոսի 28-ից Ռիչարդ Հոգլանդին կփոխարինի Էնդրյու Շեֆերը: Այս մասին հայտնել է անձամբ Հոգլանդը, փոխանցում է Ամերիկայի ձայնը:
«Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող նոր համանախագահին, ապա նա Ռիչարդ Հոգլանդնի խոսքով շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով վերջերս ծառայել է որպես
Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար.
«Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ»:
Նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները, հեռանալուց առաջ նշեց դեսպան Հոգլանդը: