23.11.2024
ԱՄՆ-ն փոխում է Ռիչարդ Հոգլանդին. ԵԱՀԿ ՄԽ-ն նոր համանախագահ կունենա
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը կուժեղացնի ՀՀՊ համակարգը և կստեղծի կանխարգելիչ միջոցներ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մեծացնել ռազմական հատկացումն ու ամրապնդել երկրի հակահրթիռային պաշտպանությունը։ Նա համապատասխան հայտարարություն է արել Նևադա նահանգում վետերանների «Ամերիկյան լեգիոն» կազմակերպության համագումարում։

«Երբ ես ելույթ էի ունենում Ձեր առջև անցած տարի, ես խոստացա, որ մենք կամրապնդենք մեր զինված ուժերը, և դա հենց այն է, ինչ արել ենք։ Ուրախ եմ հայտնելու Ձեզ, որ մենք, աշխատելով Կոնգրեսի հետ, հասել ենք այս տարի պաշտպանական ծախսերի զգալի մեծացման»,-ասել է պետության ղեկավարը։

Բացի այդ, նա հաստատել է երկրի իշխանությունների մտադրությունը՝ մշտապես կատարելագործելու ՀՀՊ համակարգը, որպեսզի այն մնա առաջադեմ։ «Մենք մշակում ենք վերահսկման ու մեծ հեռավորությունների վրա հարվածներ հասցնելու նոր միջոցներ, որպեսզի թույլ չտանք մեր թշնամիներին առաջինը հարված հասցնել»,- հավելել է Թրամփը։